5202 դիտում
18:31 14-11-2017
Նախարար Սուրեն Կարայանը և Սիլվի Բոսութղոն քննարկել են Համաշխարհային բանկի՝ ՀՀ-ի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթուղթը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր նախարարությունում ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբավելը» զեկույցին առնչվող հարցեր։ Այս համատեքստում կողմերը առաջարկներ են ներկայացրել նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության վերաբերյալ։
Սուրեն Կարայանը և Սիլվի Բոսութղոն անդրադարձել են Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթղթին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ ծավալել նախորդ փաստաթղթի արդյունքների ամփոփման և առաջիկա փաստաթղթի առաջնահերթ ուղղությունների մշակման վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
3157 դիտում
12:13 20-12-2017
Նախարար Սուրեն Կարայանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հիմնադրամի նոր ծրագիրը
4036 դիտում
21:53 22-02-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր