ԱՄՆ-ն ամենամեծ զորավարժանքներն է սկսել Հյուսիսային Կորեայի կողքին
ԱՄՆ ռազմածովային ուժերի 3 ավիակիր խմբեր ուղևորվել են Խաղաղ օվկաինոսի արևմտյան հատված՝ Հյուսիսային Կորեայից ոչ հեռու, որտեղ էլ զորավարժանքներ են անցկացնում։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ ՌԾՕՈՒ կայքը։
Զորավարժությունները կտևեն 4 օր։ Դրանց մասնակցում են Nimitz, Ronald Reagan և Theodore Roosevelt ավիակիրները, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի նավեր։ Մարտական խմբերը նաև հակաօդային պաշտպանական օպերացիաներ են անցկացնում և այլ մանևրներ։
Նշենք, որ զորավարժությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ասիա կատարվող այցի ֆոնին, որտեղ նա վերահաստատեց Փհենյանի հանդեպ իր կոշտ դիրքորոշումը։