30186 դիտում
10:09 15-11-2017
Ավտովթար Սյունիքի մարզում. Գորիսում բախվել են Mercedes-ները. կա 5 վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Տաթևացու փողոցների հատման խաչմերուկում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 51 VP 001 համարանիշի և Կապան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ազարիա Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի 51 VP 055 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրահուղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Օհանջանյանի ուղևորներ, 45-ամյա Վանիկ Ասիլյանը, 32-ամյա Նատաշա Հակոբյանը, 22-ամյա Նոնա Կինոսյանը, 51-ամյա Նելլի Անտոնյանը և 24-ամյա Համեստ Լալայանը, ովքեր բնակվում են Կապան քաղաքում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանառտար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Վ. Հարությունյանը, ով բախվել է Ա. Օհանջանյանի Mercedes-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
26199 դիտում
09:49 07-11-2021
Ավտովթար Սյունիքի մարզում. Գորիսում բախվել են 3 Mercedes-ներ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
31318 դիտում
21:51 27-01-2022
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Գորիսում բախվել են Nissan March-ն ու Opel Astra-ն, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ