1578 դիտում
21:15 27-06-2019
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ
Հունիսի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի (Gérard Collomb) հետ:
Վերահաստատելով իրենց նվիրվածությունը պատմական խորը արմատներ ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ զրուցակիցները բարձր գնահատեցին, մասնավորապես, Հայաստանի անկախությունից ի վեր Երևանի ու Լիոնի միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունները:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի Ֆրանսիական և Լիոնի Ժան Մուլեն համալսարանների միջև գործակցության խորացումը, ինչպես նաև Երևան և Լիոն քաղաքների միջև գործուն ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես առողջապահության, ֆրանկոֆոնիայի, քաղաքային տրանսպորտի կառավարման ոլորտներում:
Քննարկվեցին նաև գալիք տարի կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական ուղղությամբ աշխատանքների համադրման հետ կապված հարցեր:
Դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց Ժերար Կոլոնին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Լիոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի զետեղման գործում վերջինիս անձնական ներդրման համար։
Լիոնի քաղաքապետի խնդրանքով Հայաստանի դեսպանն անդրադարձավ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի համար միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
3374 դիտում
17:38 09-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1009 դիտում
15:21 11-04-2023
«Մեր բարեկամական կապերը կզարգանան ու կընդլայնվեն». Լիոնի քաղաքապետը խորհրդանշական ծառ է տնկել Լիոնի այգում
2983 դիտում
21:20 05-03-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»