Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Լեհաստանի դեմ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը նախատեսում է Լեհաստանի դեմ պատժամիջոցների կիրառում, հաղորդում է Ria Novosti-ն։
Խոսքը, մասնավորապես, գնում է ԵՄ-ի վերաբերյալ պայմանագրի 7-րդ հոդվածի մասին, որի կիրառման արդյունքում Լեհաստանը կարող է զրկվել ԵՄ խորհրդում ձայնի իր իրավունքից։
Բանաձևին կողմ է քվեարկել 438, դեմ՝ 152 պատգամավոր։ Վերջիններս հայտարարել են, որ Վարշավան իրականում հեռանում է ԵՄ-ում ընդունված ժողովրդավարական նորմերից ու իրավական պետությունից։