211652_close_icon
views-count8828 դիտում article-date 09:35 18-11-2017

Պարույր Հայրիկյանը մտադիր է երկու­շաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկու­շաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց: «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք նախա­տեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փո­փոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատաս­խան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է: «Դիմել էինք նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրություն հավաքելու իրավունքից օգտ­վելու համար, քանի որ ներկա Սահմանադրությամբ նախա­տեսվում է, որ 200 հազար ստո­րագրությամբ դու կարող ես հանդես գալ նախաձեռնու­թյամբ, բայց մենք ԿԸՀ-ից պա­տասխան ստացանք, որ օրենքը չի նախատեսում նման բան: Ստացվում է, որ ԿԸՀ-ի համար նախ հանրաքվեն չի կայացել, և նոր Սահմանադրությունը չի գործում»,-շեշտեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր