10035 դիտում
21:19 19-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Արոնյանը գերազանց հաղթանակ տարավ Անիշ Գիրիի նկատմամբ
Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը:
Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ և վաստակելով 3 միավոր, առայժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի ընդհանուր արդյունքով հայտնի կդառնան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցները: Արոնյանը՝ որպես Աշխարհի գավաթակիր, անկախ այս մրցաշարում ցույց տված արդյունքներից, արդեն հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1964 դիտում
21:14 22-01-2014
Վեյկ ան Զե-2014. Արոնյանը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ և պահպանեց առաջատարի դիրքերը. տեսանյութ
9773 դիտում
21:05 13-07-2017
Լևոն Արոնյանը արագ ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ. FIDE Grand Prix
1635 դիտում
17:14 19-08-2019
Sinquefield Cup. Լևոն Արոնյանը կիսեց միավորը Անիշ Գիրիի հետ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում