3841 դիտում
10:38 21-11-2017
Ընտանիքում բռնության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծն ԱԺ-ում կքննարկվի դեկտեմբերի 5-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. « «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով: Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում:
Ու քանի որ աղմկահարույց նախագիծը անհետաձգելի է համարվել, ապա այն կքննարկվի առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ին:
Հետաքրքիրն այն է, որ այս նախագիծը հեղինակել ու ԱԺ է ներկայացրել ազգային-պահպանողական համարվող ՀՀԿ կառավարությունը (չնայած՝ իրական հեղինակը ՀՀԿ-ի եվրոպականացված թեւն է՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ):
Բայց ԱԺ ՀՀԿ պատգամավորներն ի սկզբանե հայտարարել էին, թե դեմ են այդ նախագծին, նույնիսկ ներքին որոշում ունեն ցանկացած գնով դեմ քվեարկելու: Հետաքրքիր է՝ ինչ է անելու այս առումով կառավարությունը եւ առաջիկայում էլ ի՞նչ զիջումների է գնալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
13:01 05-08-2019
ՄԻՊ-ը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ
1598 դիտում
11:53 06-08-2019
ՄԻՊ-ը հրապարակել է տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ
1627 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»