10375 դիտում
09:52 22-11-2017
Փաստաբան Գոռ Մաթևոսյանը արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում 18.11.2017թ. հրապարակվեց մի նյութ, որով փաստաբան Մուրադ Ասրանը մեղադրում է Մարիամ Ավետիսյանին սպառնալու, իսկ Մարիամ Ավետիսյանը՝ Մուրադ Ասրյանին՝ իրեն «գցելու» մեջ: Դիտելով նաև նյութում տեղադրված հոլովակը, պարզվում է, որ Մարիամ Ավետիսյանը նաև փորձում է իր շանտաժում ներգրավել ինձ՝ Գոռ Մաթևոսյանիս: Հիմա փաստերի լեզվով:
Մարիամ Ավետիսյանը նշում է, որ Մուրադ Ասրյանը իրենից թաքուն է կնքել հաշտության համաձայնությունը, որը իբր դեմ է եղել իր շահերին: Տվյալ հաշտության համաձայնության առաջարկն ստացել եմ ես՝ անձամբ Մարիամ Ավետիսյանից, իսկ հանդիպմանը ներկա են եղել Մարիամը, իր մայրը, աղջիկը, Մուրադը, ես և Դավիթ Միկոյանը: Հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Իսահակյան փողոցում գտնվող Triumph սրճարանում, որտեղ Մարիամը հայտնել է, որ ցանկանում է վճարել տարբերություն 2.000 դոլարը, որի համար իրեն պետք է ժամկետ: Տրամադրվել է ժամկետ մինչև 2016թ. նոյեմբերի 30-ը: Նա հայտնել է որ դա լիովին իրեն բավարարում է: Եթե ուսումնասիրենք Մարիամի կողմից ՀՀ-ն լքելու ամսաթիվը, /անձնագրում կատարված դրոշմակնիքի միջոցով/, կպարզվի, որ նա ստում է, որ ինքն այդ ժամանակահատվածում եղել է ՌԴ-ում և հաշտությունից տեղյակ չէր:
Հաշտության հաստատումից հետո ես պարբերաբար էլեկտրոնային նամակներ եմ ուղարկել Մարիամին, հիշեցրել իրենց ժամկետի մասին:
Վերջինս ինձ գրել է, որ ինքն գումարը կուղարկի, խնդիր չկա, իսկ ժամկետի ավարտից դեռևս օրեր առաջ՝ 13.09.2017թ. նա ինձ գրել է. <<<Без темы>
mariave1990
Кому: Gor Matevosyan
13 сентября 2016, 19:20
Ес им асац жаманакиц чем ушана иск им горцере инкес канем кгам ирар ет нотар кгнанк у лрыв арцерин ес нерка пты линем. Я скажу когда я приеду я сама все лично должна сделать . Жите как приеду сразу скажу >>:
Ակնհայտ է, որ Մարիամ Ավետիսյանը, թե ժամկետի և թե գումարի մասին գիտեր, սակայն ցանկանում էր անձամբ ներկա լիներ: Չկարողանալով վճարել գումարը, նա մտածեց հերթական սուտը, իբր գումարը իրենց տանից գողացել են: Ցանկացած պատեհ և անպատեհ առիթներին նա անմիջապես դիմել է ոստիկանություն, ինչպե՞ս պատահեց, որ իրենց տանից գումարը գողացան, և նա այդ անգամ բացառություն արեց և չդիմեց:
Ես այդ հարցը տվել եմ նրան. «Ի վերջո գումարը ու՞մ ես ուղարկել՝ մո՞րդ, թե՞ Կարինեին, ցույց տուր բանկային փոխանցման կտրոնը»: Նա պատասխանել է, որ ինքն կորցրել է: Ասել եմ՝ խնդիր չկա, ով ստացել է գումարը, տվյալ դեպքում մայրդ կամ Կարինեն, կարող է առանց խնդրի բանկից վերցնել համապատասխան կտրոնը: Բնականաբար առ այօր չեն վերցրել:
Այնուհետև, 2017թ. մարտին պահանջել ենք ազատել Դավիթ Միկոյանի տունը, այսինքն պահանջել ենք այն, ինչ նախատեսված էր վճռով:
Նույն Մարիամը, նույն Կարինեն 2017թ. մարտի 17-ին հանդիպել են ինձ և Դավիթի հետ, այս անգամ Երևանի Աբովյան փողոցում գտնվող CofeHaus սրճարանում: Մարիամը դարձյալ խնդրեց հերթական ժամկետը, և այս անգամ նույնպես նրա խնդրանքը չի մերժվել: Նույն պահին կազմվել է գրավոր փաստաթուղթ՝ համաձայնագիր, որը Մարիամ Ավետիսյանը կարդացել, համաձայնվել և ստորագրել է այն: Նաև իր շնորհակալությունն է հայտնել, որ այդքան մեծ զիջումների է գնացել Դավիթ Միկոյանը:
Դատական նիստերի բոլոր արձանագրություններում Դավիթը հայտարարել է, որ թող վճարեն իրեն հասանելիք գումարի տարբերություն, և ինքը տունը կանվանափոխի Մարիամի անվամբ:
Ինչ վերաբերում է ամերիկյան մարտաֆիլմ հիշեցնող սպառնալիքներին, իրեն «գցելու» մեղադրանքներին. յուրաքանչյուրը կարող է կարդալ դատարանի վճիռը, որով հաստատվել է այդ հաշտության համաձայնությունը, որտեղ նշված է, թե որքան գումար և որ հաշվեհամարին պետք է փոխանցեն: Ընդ որում նշված էր, որ դատարանի այդ վճիռը և փոխանցման անդորրագիրը կադաստր ներկայացնելու դեպքում տունը կգրանցվի իրենց անվամբ՝ առանց Դավիթի ներկայության կամ նրանից որևէ այլ փաստաթղթի: Այսինքն, տվյալ պարագայում «գցելու» հավանականությունը հավասար էր զրոյի, քանի որ Դավիթից կախված որևէ գործողություն չկար, որով կարելի էր պայմանավորել Դավիթի հետագա անգործությունը:
Բացի այդ ինչու՞ պետք է Դավիթը ցանկանար Մարիամին «գցել», երբ ինչ ցանկանում էր, ստացել էր դատարանի վճռով, այսինքն պակաս վճարած 2.000 դոլարը վճռով ամրագրվել է, որ պետք է Մարիամը վերադարձներ, հետևաբար չունենալով այլ ակնկալիք՝ Դավիթը չէր կարող այլ քայլերի մասին մտածել, իսկ Մուրադն էլ չէր կարող Մարիամին տեղեկացնել նրա կամ նրա երեխայի դեմ հնարավոր սպառնալիքների մասին:
Ցավում եմ, որ իրական խնդրի լուծումը փորձում են շանտաժի և ստի մեջ որոնել:
Միգուցե Մարիամի մայրը իմ ասածները հաստատի, քանի որ այդ սպիտակամազ կինը հանդիպումներին ներկա է եղել»:
[b]Փաստաբան Գոռ Մաթևոսյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
33055 դիտում
21:56 09-11-2017
Գյումրու «Բասեն» սուպերմարկետից արձագանքել են SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ