211652_close_icon
views-count7014 դիտում article-date 10:27 22-11-2017

Ապրիլյան ագրեսիայի տապալումը հայկական կողմին էական խաղաքարտեր է տվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ես չափազանց լավատեսու­թյուն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակ­ցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի՝ երեկ Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը, ըստ էու­թյան, շարունակել է այն տրա­մաբանությունը և տրամադրու­թյունը, որ արտահայտել էր Բաքվում՝ նոյեմբերի 20-ին Ալիևի հետ հանդիպմանը: Ըստ էության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարա­րը հայտարարում է ղարաբա­ղյան գործընթացը կամ խնդիրը սառեցնելու, կամ առնվազն սա­ռեցման գործընթացի մասին, որ փորձում են առաջ տանել Վաշինգտոնը, Մոսկվան և Փա­րիզը: Խնդիրն այն է, որ հակա­ռակ դեպքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարա­րը մտահոգություն կարտահայ­տեր այն կապակցությամբ, որ կողմերը դանդաղ են գնում առաջ, որ հակամարտության կարգավորումը ձգվում է, ինչը մեծացնում է լարվածության հավանականությունը և այլն: Սակայն Լավրովի հայտարարությունները չեն ուղեկցվում մտահոգությամբ, որ դանդաղ ընթացքը կամ պահանջվող տևականությունը լրացուցիչ լար­վածություն կառաջացնի շփման գծում, կբերի ռազմա­կան էսկալացիայի: Ըստ այդմ՝ հնարավոր է եզրա­կացնել, որ Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան կատարած այցերի շրջա­նակում փորձում է իրականաց­նել սառեցման տանող գործըն­թաց: Այդ առումով, ինչպես հայտնի ֆիլմում՝ ես նրան փախցրեցի, ես էլ նրան կազա­տեմ: Ռուսաստանը վերջին տարի­ներին իր քաղաքականությամբ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսպես ասած, եռակողմ գոր­ծակցությամբ փորձեց հասնել ղարաբաղյան գործընթացում որոշակի նոր իրավիճակի՝ ակն­կալելով ղարաբաղյան գոտում տեղակայել ռուս կամ ՀԱՊԿ խաղաղապահներ: Այդ նպա­տակին հասնելու համար Մոսկ­վան փորձում էր, այսպես ասած, չափավոր լարվածու­թյուն առաջացնել՝ ըստ էության, կառավարելի թեժացման միջո­ցով ստեղծելով մի վիճակ, երբ ռուս խաղաղապահներին չէր մնա այլընտրանք: Սակայն կա՛մ Ադրբեջանը, այսպես ասած, շտապեց ապրիլյան պատե­րազմով, կա՛մ հայկական զի­նուժը գտնվեց շատ ավելի մար­տունակ, քան կարծում էին Մոսկվան ու Բաքուն, և բանը չհասավ ռուս խաղաղապահնե­րի տեղակայմանը: Բացառված չէ նաև, որ պար­զապես այդ հարցում վերջին պահին միմյանց հետ չկարողա­ցան ընդհանուր հայտարարի գալ Ադրբեջանն ու Ռուսաստա­նը, որոնցից յուրաքանչյուրը գուցե ի սկզբանե ակնկալում էր ընդամենը օգտագործել մյուսին իր նպատակների համար: Ապրիլյան պատերազմից հե­տո բոլորովին այլ իրավիճակ է, և ադրբեջանական ագրեսիայի տապալումով հայկական կողմը ոչ միայն իր ձեռքն է վերցրել լրացուցիչ էական խաղաքարտեր, այլ նաև խաղաքարտեր է տվել թե՛ Արևմուտքի, թե Իրանի ձեռքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր