211652_close_icon
views-count12761 դիտում article-date 11:04 22-11-2017

Ավտոճանապարհներին կատարվում են շուրջօրյա մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ. Կապի նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են շուրջօրյա մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր