7738 դիտում
21:12 22-11-2017
Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի ռեկորդային աճ է գրանցվել, կազմելով 2.467.7 դոլար
2017թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1190.9 հազ. դրամ (2467.7 ԱՄՆ դոլար կամ 2216.2 Եվրո): Արցախի ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 102.4 տոկոս՝ 2016թ.-ի 100.5 տոկոսի փոխարեն: Հայտնում է «Արցախպրեսը» հղում անելով ԱՀ ազգային վիճակագրական ծառայությանը:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում, փաստացի գներով, թողարկվել է 65 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 64.5 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:
ԱՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 21.6%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 51.2%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 26.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1 %:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 55.7 մլրդ դրամ, որը, 2016թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատությամբ, համադրելի գներով աճել է 9.9 տոկոսով:
Իսկ շինարարության ոլորտում նշված ժամանակամիջոցում հանրապետությունում իրականացվել է 33.2 մլրդ դրամի աշխատանք, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 25.7 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 27.4 մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 82.7 տոկոսը:
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում աճել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը)՝ կազմելով 18.4 տոկոս:
Նմանատիպ նյութեր
4643 դիտում
17:44 03-10-2017
Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24 տոկոսով
9760 դիտում
23:26 24-11-2017
Ներկայացվել է Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են