211652_close_icon
views-count7737 դիտում article-date 22:43 22-11-2017

Ժիրինովսկին ասել է, թե նախագահական ընտրություններում ում է համարում իր հիմնական մրցակիցը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե ում է համարում գալիք նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցներին, հաղորդում է Ria Novosti-ն։ Պատասխանելով հարցին, թե ովքեր են նրանք, Ժիրինովսկին ասել է, որ ինքնին հասկանալի է, որ մեկը Վլադիմիր Պուտինն է, իսկ մյուսը՝ Գենադի Զյուգանովը։ «Նա փորձառու է, մեծ փորձ ունի, չնայած մաթեմատիկան, թվաբանությունը այնպիսի մասնագիտություններ են, որ նախագահին անհրաժեշտ չեն»,-Զյուգանովի մասին ասել է լիբերալ-դեմոկրատների առաջնորդը։ Հավելել է, որ ահավոր բացասաբար է վերաբերվում Քսենյա Սոբչակին՝ որպես երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարող թեկնածուի. «Նրա կենսագրությունը, գիտելիքները... ի՞նչ գիտի նա, միգուցե լավ լրագրող է, ինչ-որ հաղորդումներ վարող, այս դեպքում դա պետք չէ, սա պետություն ղեկավարել է։ Ի՞նչ է տեսել նա իր կյանքում, անցե՞լ է Սիբիրով, բանակում եղե՞լ է, պատգամավոր եղե՞լ է, ուղղակի աղջիկ է»։

Նմանատիպ նյութեր