4809 դիտում
08:30 23-11-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի 1 օրով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ վաղը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի:
Սակայն հետագայում Եվրամիության պատասխանատուները սկսեցին անորոշ պատասխաններ տալ համաձայնագրի ստորագրման օրվա վերաբերյալ հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման պահվածքի պատճառն այն է, որ համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանը, և այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել:
ԵՄ պատասխանատուները փաստացի պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու և Ադրբեջանին Արևելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջև:
Ի վերջո, որոշվել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա գագաթնաժողովի պաշտոնական արարողության ավարտից հետո: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով և տեղի ունենա նոյեմբերի 25-ին: Եթե, իհարկե, գագաթնաժողովը ինչ-ինչ պատճառներով չերկարի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
907 դիտում
15:51 26-05-2023
Ոչ ոք չի շտապում, բայց Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի ապագայում․ Պեսկով
3102 դիտում
23:47 04-11-2019
Էրդողանի այցելությունը ԱՄՆ հնարավոր է՝ հետաձգվի
2417 դիտում
12:39 25-03-2014
ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը կապահովի Եվրոպային իրանական գազով. Վրաստան
Այս բաժնից
2317 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2107 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1570 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»