211652_close_icon
views-count122925 դիտում article-date 10:23 23-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. երկվորյակ եղբայրները, ովքեր դատախազներ են, քննչական բաժնում ծեծի են ենթարկել ավագ քննիչին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել նույն բաժնի ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ավագ քննիչ Ս. Նազարյանը «աջ ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ և ձախ քունքային շրջանի սալջարդ, պարանոցի քերծվածք ձախից» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն և Հ. Խաչատրյանները երկվորյակ եղբայրներ են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր