211652_close_icon
views-count7614 դիտում article-date 10:44 23-11-2017

Սկանդալային Վերոնիկան նկատի ուներ Աշոտյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «Звезда» հեռուստաալիքի հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան իր սկանդալային հաղորդման ժամանակ ասելով, թե ՀՀԿ ղեկավարներից մեկը հաստատել է, որ հայերն արիացիներ են, նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ըստ մեր աղբյուրների, դեռևս այս տարվա մայիսին, երբ ՀՀԿ պատվիրակությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով գտնվել է Մոսկվայում, կլոր-սեղան քննարկումներից մեկի ժամանակ նման երկխոսություն է ծավալվել Աշոտյանի ու Կրաշենիննիկովայի միջև: Մասնավորապես՝ Կրաշեննիկովան, ինչպես սկանդալային հաղորդման ժամանակ էր արտահայտվում, նույն ձևով է արտահայտվել Հայաստանի, Նժդեհի մասին ու մատնանշել ՀՀԿ լոգոյի սիմվոլիկան: Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն կոշտ է պատասխանել ու ասել, որ եթե նա իրեն համարում է փորձագետ, ուրեմն պետք է շատ կարդա ու պատկերացում ունենա թեմայից, որի վերաբերյալ արտահայտվում է: Այնուհետեև Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն ասել է, որ ՀՀԿ-ի լոգոյի վրա պատկերված արծիվը հին հնդեվրոպական ժողովուրդների մոտ շատ տարածված սիմվոլ է, իսկ Գարեգին Նժդեհը, եթե հանցագործ կամ դավաճան լիներ, ապա ոչ թե 10 տարի բանտում կմնար, այլ կգնդակահարվեր: Աշոտյանը Կրաշենիննիկովային ասել է, որ այո՛, հայերն իրենց համարում են արիացիներ՝ բառի լեզվաբանական ու ծագումնաբանական իմաստով, այլ ոչ գաղափարախոսության: Աշոտյան-Կրաշենիննիկովա երկխոսությանը ներկա գտնվող Եդինայա Ռոսիա կուսակցության ներկայացուցիչները, նշում է մեր աղբյուրը, չեն կիսել Կրաշենիննիկովայի կարծիքը, ինչի մասին նաև արտահայտվել են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր