211652_close_icon
views-count1715 դիտում article-date 14:21 23-11-2017

Մեկ շաբաթում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 172 հեռախոսազանգ

Նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 172 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 149-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 23 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 89 հեռախոսազանգ, որոնցից 81-ին լուծում է տրվել, իսկ 8-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր