12117 դիտում
15:27 23-11-2017
Կառավարությունը որոշեց 2 ֆուտբոլիստի ազատել պարտադիր զինծառայությունից
Կառավարությունն այսօր որոշել է Արտակ Լևոնի Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թվականի մարտի 10-ին) և Սևակ Սուրիկի Ագրամանյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 4-ին) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ըստ որոշման նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1372-Ա որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստներ Արտակ Լևոնի Ալեկսանյանի և Սևակ Սուրիկի Ագրամանյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար` անհրաժեշտություն է առաջացել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
Նմանատիպ նյութեր
5508 դիտում
13:46 29-03-2019
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վեց ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինծառայությունից
1153 դիտում
13:19 11-01-2024
10 երիտասարդ գիտնականներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից
Այս բաժնից
1021 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր