211652_close_icon
views-count1156 դիտում article-date 13:19 11-01-2024

10 երիտասարդ գիտնականներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշեց 10 երիտասարդների ազատել պարտադիր զինծառայությունից՝ նրանց ձեռք բերված գիտելիքների կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորություն տալու հիմքով:

Նրանք են՝ 

Գևորգ Սամվելի Ասլանյանը,
Արման Յուրիկի Թադևոսյանը,
Դավիթ Նորիկի Հարությունյանը,
Էդգար Գուրգենի Ավետիսյանը,
Սևակ Արշակ Ղուկասյանը,
Մեսրոպ Վարդանի Սահակյանը,
Գևորգ Գարեգնի Հարությունյանը,
Դավիթ Կարենի Պողոսյանը,
Գևորգ Հովիկի Մարտիրոսյանը,
Վիգեն Արմենի Սիմոնյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած, գիտական աստիճան ունեցող  և ՀՀ-ում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Սա հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Նմանատիպ նյութեր