16728 դիտում
18:35 23-11-2017
Հիպոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը կփոխվի հունվարի 1-ից
Կառավարության նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոփոխվելու է:
Այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:
«Մենք այստեղ դնելու ենք բացառապես սոցիալական մոտեցում, այսինքն՝ թիրախավորելու ենք միջին և ցածր խավին: Հարց է առաջանում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նրա եկամտային հարկը հետ վերադարձվի: Դրա համար մենք վերաիմաստավորում ենք, փորձում ենք հարկատուների փողերն ավելի նպատակային ծախսենք: Չպետք է թույլ տանք, որ մարդը, լինելով ունևոր, հարկատուների հաշվին օգտվի այս նորմից, դա ճիշտ չէ»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նմանատիպ նյութեր
2493 դիտում
09:13 03-07-2019
Հակոբ Արշակյանը հիպոթեքով է ցանկանում բնակարան գնել. «Ժամանակ»
1357 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
2680 դիտում
14:10 17-02-2022
Արցախից տեղահանված ընտանիքները հիփոթեքով բնակարան գնելու դեպքում պետական աջակցություն կստանան
Այս բաժնից
685 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
598 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ