8495 դիտում
13:14 24-11-2017
Հայաստանյան աշխատուժը աշխարհում լավագույններից է. «Wassef Group» ընկերությունը մտադիր է Հայաստանում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆի հետ, ով գխավորում է «Wassef Group»-ը։ Ընկերությունը Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի առաջատար արտահանողներից ու արտադրողներից մեկն է:
Ջոզեֆ Վասեֆը նախարարին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում արտադրություն հիմնել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ներդրողը նշել է, որ իրենց ընկերությունների շղթան մասնագիտացած է արտադրության բոլոր փուլերում՝ տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային և կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձևավորում, կար և փաթեթավորում։ Ընկերությունը արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։
Նախարարը ներդրողի հետ քննարկել է Հայաստանում հագուստի արտադրություն հիմնելու հնարավորությունները, Հայաստանի կառավարության կողմից ներդրողների համար սահմանված աջակցության գործիքակազմը, արտահանման հնարավորությունները և այլ մանրամասներ։
Ջոզեֆ Վասեֆի խոսքով՝ հայաստանյան աշխատուժը աշխարհում լավագույններից է և հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։
Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։
Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախնապատրաստական աշխատանքները և անհրաժեշտ ուսումնասիրությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2740 դիտում
10:52 13-04-2019
Շաուրմայանոցը համարվում է արդյունաբերական ձեռնարկություն. «Ժամանակ»
2929 դիտում
14:48 26-04-2017
Չեխական «Գրանդերա» ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն
1159 դիտում
21:08 27-02-2024
Թուրքիայի աշխատուժը որակապես անկում է ապրում
Այս բաժնից
892 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ