Էդեն Ազար. Սալահին «Չելսիում» շանս չէին տալիս
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել, թե ինչու «Լիվերպուլի» կիսապաշտպան, ներկայումս փայլուն հանդես եկող Մոհամեդ Սալահը այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել լոնդոնյան ակումբում՝ 2013/14 և 2014/15 մրցաշրջաններում:
«Նա շարունակում է իմ ընկերը մնալ, մենք շփվում ենք: Նա ամենաբարձր կարգի խաղացող է: Նրան «Չելսիում» շանս չէին տալիս, միգուցե՝ մարզչի պատճառով, կամ՝ մրցակցության, չգիտեմ:
Նա մեծ վարպետ է, սակայն այն ժամանակ «Չելսիում» կայինք ես, Վիլիանն ու Օսկարը, դրա համար նրան դժվար էր: Բայց նա, անկասկած, թոփ-խաղացող է, և ամբողջ թիմն է դա գիտակցում:
Ներ փայլուն հարձակվող է և այս մրցաշրջանում շատ գոլեր է խփել: Միշտ հաճելի է ընկերների դեմ խաղալ, սակայն «Լիվերպուլը»՝ դա միայն Սալահը չէ», ասել է Ազարը:
Նշենք, որ ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին: