Կիևում պաստառ են տարածել. «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինացի ազգայնականները Կիևի կենտրոնում գտնվող «Գլոբուս» առևտրի կենտրոնի պատին պաստառ են տարածել՝ «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա» գրությամբ:
Պաստառը տարածել են մի քանի տասնյակ մարդ՝ մուգ հագուստներով և ձեռքերին ճայթռուկներով:
«Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա» հեղինակները նկատի են ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որը դպրոցն ավարտել էր Գագաուզիայում՝ Մոլդովայի երկրամասերից մեկում:
Ներկայումս Կիևում տեղի է ունենում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակիցների հանրահավաքը, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ: