211652_close_icon
views-count5088 դիտում article-date 19:14 24-11-2017

Է. Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարին, քննարկվել են տարածաշրջանային հրատապ հարցեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ: Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ-իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարևորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան: Այս առումով, Էդվարդ Նալբանդյանը և Ալֆոնսո Դաստիսը կարևորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Նախարար Ալֆոնսո Դաստիսը ներկայացրեց Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները և լուծումներ գտնելուն ուղղված քայլերը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր