67266 դիտում
18:35 24-11-2017
Աղվան Հովսեփյանի հրամաններով աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու բարձր մարդկային հատկանիշներ ունենալու համար մի խումբ քննիչներ պարգևատրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և ժամանակին կատարելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամաններով պարգևատրվել են Աբովյանի քննչական բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը (Վաստակի համար մեդալով/։ Նույն բաժնի պետի տեղակալ, Արդարադատության կապիտան Արմեն Խաչատրյանը պարգևատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով։
«Լավագույն քննիչ» կրծքանշանով է պարգևատրվել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Լիաննա Հակոբյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի կողմից պարգևատրումները նշված անձանց հանձնել է Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունն ու նրա ենթակայության տակ գտնվող քննչական բաժինները վերջին տարիներին բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտել և գրեթե բոլոր գործերը, որոնք ուղարկվել են դատարաններ, եղել են հիմնավորված և փաստարկված։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
3181 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)