211652_close_icon
views-count29728 դիտում article-date 20:48 25-11-2017

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ շներին քաղաքային տրանսպորտով տեղափոխելու արգելքների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Լեփսուսի փողոցում՝ հայտնի «14-ի կրուգում», հավաքվել էին մի խումբ կենդանասեր երիտասարդներ և կազմակերպել բողոքի ակցիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդները բողոքը ուղղված է Երևանի քաղաքապետարանին այն բանի համար, որ չնայած օրենքով սահմանված է, որ շան հետ կարելի է նստել քաղաքային տրանսպորտ, սակայն շատ ու շատ ավտոբուսների վարորդներ արգելում են: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Դեմիրճյանը ասաց. - Վերջերս ընկերներիցս մի քանիսի հետ պատահել են դեպքեր, որոնք ոտնահարում են ընտանի կենդանիների և քաղաքացիների իրավունքները: Խոսքը այն մասին է,որ պետական կարգավիճակով աշխատող N14 ավտոբուսի վարորդ ՝ Վարդանը, արգելել է իր երթուղային բարձրանալ քաղաքացիներին որոնք իրենց շների հետ են եղել, օրենքի բոլոր սահմանները պահելով (ըստ 4.30 օրենքի շունը գտնվում էր դնչկալով և կարճ կապով): Ցավալին այն է,որ քաղաքացիները առաջ են բերում օրենքի առկայության փաստը, սակայն վարորդը թքած ունենալով օրենքի և օրենքը ընդունողների վրա, ասում է որ սա իր մեքենան է և արգելում է կենդանիներ տեղափոխել իր մեքենայով: Չմոռանանք այն փաստը,որ մեքենան պետական է, իսկ նա` ընդամենը վարորդ: Ակցիայի հիմնական նպատակն այն է, որ ի վերջո հասկանան որոշ անձիք, որ պետք է հետևել օրենքներին: Պետք է և պարտավոր են համապատասխան կառույցների աշխատակիցները իրազեկեն վարորդներին, որ եթե քաղաքացին պահպանում է օրենքի դրույթները այսինքը` շունը գտնվում է դնչկալով և կարճ կապով, պետք է չարգելեն մտնել ավտոբուս: Երևան քաղաքի որոշումը՝ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին: Գլուխ 4, կետ 30: 30. Տիրապետողներն իրավունք ունեն կենդանիներին տեղափոխել քաղաքային տրանսպորտով: Շները պետք է քաղաքային տրանսպորտով փոխադրվեն կարճ կապով և դնչկալով, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր՝ առանց ցեղատեսակի շների, որոնք տեղափոխվում են պայուսակում կամ տեղափոխման համար հարմարեցված սարքերում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր