Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը վերջ կդնի Սիրիայի քրդերի հետ համագործակցությանը
Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն վերջապես կդադարեցնի համագործակցել «Ազգային ինքնապաշտպաության ուժեր»-ի քրդական ջոկատների հետ, որոնց Անկարան համարում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարաչպետ Բինալի Յըլդըրըմը երկօրյա այցով Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ, փոխանցում է Tass-ը։
Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները միշտ էլ կարծել են, որ ԱՄՆ-ն սխալ ուղղություն է վերցրել՝ քրդերի հետ համագործակցելով։
«Ահաբեկիչների մաքրումից հետո այլևս նման անհրաժեշտություն չկա։ Մենք այդ համագործակցությունը դադարեցնելուն և իրական դաշնակիցների հետ կապերի վերականգնմանն ենք սպասում»,-ակնարկել է նա։