211652_close_icon
views-count17850 դիտում article-date 19:14 27-11-2017

Ո՞վ պետք է գնահատական տա, թե ես ոնց եմ ծառայել էս երկրին. Սամվել Բաբայան. yerkir.am

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, հայտնում է [url=http://www.yerkir.am/news/view/140888.html]yerkir.am[/url]-ը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել: Սամվել Բաբայանն այսօր իր ճառում հակադարձեց մեղադրող դատախազի՝ մեղադրանքը հիմնավորող փաստարակներին՝ նշելով, որ այն ամբողջությամբ հիմնված է եղել ենթադրությունների վրա: Նրա խոսքով՝ մեղադրողն իր ճառում որևէ տեղ չի անդրադարձել այն հանգամանքին, որ գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը հրաժարվել են «Իգլա»-ի խողովակը ձեռք բերելու մտքից: «Անտրամաբանական է` եթե ապրանք չկար, ինչի՞ դիմաց ես պետք է փող տայի»,- նշեց նա: Բաբայանը պատմեց, որ երբ քննիչն իրեն հարցրել է «Իգլա»-ի հրթիռի մասին, ինքը նրան պատասխանել է, որ դա ընդամենը հրթիռի մի մասնիկ է՝ խողովակ: ««Իգլա»-ն ինձ հետ որևիցե կապ չունի, իմ դեմ որևէ փաստ չկա»,- ասաց նա՝ հերթական անգամ շեշտելով, որ ինքը հանցանք չի կատարել: Անդրադառնալով փողերի լվացման մեղադրանքին` Բաբայանն ասաց, որ դրանում ևս որևէ հանցակազմ չկա, որ ընդամենն իրեն պարտք եղած գումարն են ուղարկել: Նրա խոսքով՝ թղթադրամներն ուղարկելու դեպքից 8 ամիս անց են միայն իրեն հարցրել փողերի լվացման մասին: «Առաջին իսկ րոպեից, երբ ինձ ձերբակալել են, ոչ մեկն ինձ չի հարցրել` որտեղից է այդ գումարը: Երբ հասկացել են, որ հրթիռի մեղադրանքը թույլ է, փողերի լվացումը քաշել-կապել են պոչին»,- ասաց ամբաստանյալը: Այնուհետև Բաբայանն անդրադարձավ իր մասնագիտական գործունեությունն ու անցած ուղին կասկածի տակ դնողներին: «Եթե ինչ-որ մարդիկ կասկածում են իմ մասնագիտական գործունեության վրա, ասեմ, որ հրամանատար նշանակվել եմ 1992-ին, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց, իսկ Ղարաբաղի բանակի հրամանատարը Ջերմուկում բուժվում էր (խոսքը 1992 թվականի փետրվարի 29-ին ստեղծված ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ)-ի մասին է: Սամվել Բաբայանը ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել 1992 թվականի հոկտեմբերին.-խմբ.)»,- ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.yerkir.am/news/view/140888.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր