211652_close_icon
views-count6632 դիտում article-date 15:42 28-11-2017

Իրան-Հայաստան համագործակցության առաջնահերթություններից են Էներգետիկ և տարանցման ոլորտները. Զարիֆ

«Հայաստանի հետ մեր համագործակցության կարևորագույն հարցերից են էներգետիկ և տարանցման ոլորտները։ Կարևորում ենք նաև համագործակցությունը գիտության, բնապահպանության և տեխնոլոգիաների ոլորտներում: Լավ հնարավորություն ունենք ձեռք բերված տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև զարգացնելու առումով։ Ինձ ուղեկցում են տնտեսական ոլորտից ներկայացուցիչներ և գործարարներ», - այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով նոր ոլորտներ։ «Գիտակցում ենք, որ առկա է մեծ ներուժ, և մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով խորացնել, ընդլայնել, ամրապնդել երկկողմ, բազմաոլորտ փոխգործակցությունը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։ Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ Մոհամադ Զարիֆն այսօր կհանդիպի Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր