211652_close_icon
views-count7282 դիտում article-date 19:35 29-11-2017

Մոնթե Մելքոնյան փողոց, Հնդկաստանի փողոց...հավանության են արժանացել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման նախագծերը

Երևանի ավագանու՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը (Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց) Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել նաև Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Երևանի ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը: Երևանի ավագանու հերթական՝ հաջորդ նիստը կգումարվի ս.թ. դեկտեմբերի 26-ին:

Նմանատիպ նյութեր