7913 դիտում
10:17 30-11-2017
Տավուշի մարզպետը թանկացրել է գազն իր մարզում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմանում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է:
«ՀԺ»-ի տեղեկություններով, գազի գնի թանկացման միակ պատճառը գերշահույթ ստանալն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ թանկացման հեղինակը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, որի անվան հետ կապվող գազալցակայանն է սահմանել 200 դրամ/1խմ սակագինը և ստիպել մյուս գազալցակայաններին իր օրինակին հետևել:
Փորձեցինք Հովիկ Աբովյանից պարզել, թե ինչու է նման քայլի գնացել, սակայն վերջինս, նախ՝ մեր հեռախոսազանգերն անջատեց, որից հետո սկսեց ընդհանրապես չարձագանքել զանգերին:
Այս խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերահսկողության ոլորտում և հույս ունենանք, որ ստուգումներ կսկսվեն մարզի գազալցակայաններում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2826 դիտում
10:47 23-01-2021
Գազն ապրիլից կթանկանա՞. ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ»
2176 դիտում
08:41 28-05-2014
Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը. ՀԺ
Այս բաժնից
871 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»