8248 դիտում
20:25 30-11-2017
Դեսպան Համլետ Գասպարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարարի հետ
Նոյեմբերի 29-ին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման սկզբում դեսպան Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին և անձամբ նախարար Մելեշկանուին այն սերտ և արդյունավետ համագործակցության համար, որ իր առաքելության յոթ տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռումինիայի միջև ծավալվել է տարբեր ոլորտներում:
Դեսպանը նշեց, որ քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ համագործակցություն է ծավալվել նաև այլ ոլորտներում: Մասնավորապես, գումարվել են միջկառավարական հանձնաժողովի նիստեր, ակտիվացել են միջխոհրդարանական շփումները, անցկացվել են գործարար ֆորումներ, ստեղծվել է ապակենտրոնացված մակարդակով համագործակցության լայն ցանց` ներգրավելով երկու կողմերի տասնյակ քաղաքների եւ մարզերի: Մշակութային և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակներում զարգացել են կապերը ակադեմիական և համալսարանական մակարդակներով, տասնյակ հայ ուսանողներ հնարավորություն են ստացել ուսանել ռումինական բուհերում, վերսկսվել է հայոց լեզվի ուսումնասիրությունը Բուխարեստի համալսարանում, Կլուժի համալսարանում հիմնվել է հայագիտության ինստիտուտ եւ վերականգնվել են հայագիտության հարուստ ավանդույթները, խթանվել են ռումինահայ պատմամշակութային վիթխարի ժառանգության ուսումնասիրությունները:
Նախարար Մելեշկանում, բարձր գնահատելով կատարված աշխատանքները և ձեռքբերումները, հայտնեց ռումինական կողմի պատրաստակամությունը դրանք էլ ավելի զարգացնելու և խորացնելու՝ հատկապես ԵՄ ևւ Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո, որը նոր հնարավորություններ է բացում ինչպես քաղաքական երկխոսության ակտիվացման, այնպես էլ տնտեսական կապերի ակտիվացման համար: Ողջունելով գալիք տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում` նախարար Մելեշկանուն կարևորեց այդ և միջազգային այլ կառույցներում ծավալվող համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:
Երկկողմ հարաբերությունների սերտացման առումով երկուստեք բարձր գնահատվեց ռումինահայ համայնքի դերը: Այդ համատեքստում Հայաստանի դեսպանը գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման հանդեպ Ռումինիայի քաղաքականության կապակցությամբ, ինչի շնորհիվ, մասնավորապես, ռումինահայ համայնքը կարողանում է պահպանել իր ինքնությունը:
Նմանատիպ նյութեր
1863 դիտում
21:36 13-01-2016
Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ
5258 դիտում
21:58 27-03-2017
Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ
1048 դիտում
14:55 13-09-2023
Դեսպան Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի թագի պահապան Նորին Մեծություն Մարգարետայի հետ
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը