4952 դիտում
09:15 22-12-2017
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմը չի ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը վճռական կերպով կողմ քվեարկեց այն որոշմանը, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր քայլից։ Որոշման տեքստում ասված է, թե քաղաքի կարգավիճակի առնչությամբ որևէ այլ որոշում հայտարարվում է «անվավեր»։ Գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4173659.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Ոչ պարտադիր իրագործելի այս որոշմանը կողմ է քվեարկել 128 պետություն, 35 պետություն մնացել է ձեռնպահ, 9 պետություն՝ քվեարկել դեմ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին դեմ քվեարկած պետություններն են ԱՄՆ-ը, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալի կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն։ Մեքսիկան ու Կանադան ձեռնպահ պետությունների շարքում են։ 21 պետություն չի մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել այն երկրներին տրվող ֆինանսական հատկացումները, որոնք կողմ կքվեարկեին ՄԱԿ-ի բանաձևին։
Նմանատիպ նյութեր
9474 դիտում
10:34 02-12-2017
Թրամփը մտադիր է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
6973 դիտում
22:46 06-12-2017
ԱՄՆ-ի նախագահը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը