211652_close_icon
views-count6317 դիտում article-date 17:37 04-12-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին: Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն հայտնեց ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։ Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկեցին ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններին, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշեց, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնդադրությանը և սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր