211652_close_icon
views-count19804 դիտում article-date 16:47 05-12-2017

Սաակաշվիլիի աջակիցները կոտրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դռներն ու ազատել նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Միխայիլ Սաակաշվիլիի աջակիցները նրան ազատել են ուժայինների միկրոավտոբուսից: Այս մասին հայտնում է RBC-ն: Սաակաշվիլիի կոմնակիցները շրջապատել են միկրոավտոբուսը, ծակել անվադողերը և կոտրելով դուռն ու ազատ արձակել նրան: Այս պահին քաղաքական գործիչը ելույթ է ունենում Կիևի կենտրոնում, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվել: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/05/1083905/]Հիշեցնենք[/url], որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որի տունն ուկրաինացի իրավապահները խուզարկում էին, բարձրացել էր 8-հարկանի տան տանիքին և սպառնում էր ցած նետվել: Սաակաշվիլիի կուսակից Դավիթ Սակվարելիձեն երեքշաբթի առավոտյան հայտնել էր, որ անհայտ անձիք կոտրել են Կիևում Սաակաշվիլիի տան դուռը, լրատվամիջոցները հայտնում էին, որ իրավապահները խուզարկում են նրա բնակարանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր