211652_close_icon
views-count5392 դիտում article-date 16:12 09-12-2017

Սաակաշվիլիի կողմնակիցների և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև բախումեր են տեղի ունեցել

Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Կիևում: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ բախումները տեղի են ունեցել Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ պահվում է ձերբակալված քաղաքական գործիչը: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել Սաակաշվիլիի աջակիցների դեմ, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները խոչընդոտել են Սաակշվիլիի կոմնակիցների՝ շենքի մոտ վրաններ տեղադրելու գործողությունները: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/09/1084248/]Հիշեցնենք[/url], որ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր Կիևում: Այս մասին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել էր Facebook- ում: Սաակաշվիլիի աջակիցները մտադիր են մի քանի վրան խփել քննչական մեկուսարանի մոտակայքում, որտեղ նա պահվում է, և հերթապահություն իրականացնել։ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկու խոսքով՝ քաղաքական գործիչը, ով գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, անժամկետ հացադուլ է հայտարարել:

Նմանատիպ նյութեր