211652_close_icon
views-count5909 դիտում article-date 09:24 06-12-2017

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներսում վեճ՝ հանուն «նոր ոգու». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ներսում միջկուսակցական վեճի պատճառ է դարձել: Փաշինյանը ԱԺ նիստի սկզբում վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու իրավունք խնդրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից և հայտարարեց, որ ՀՔԾ-ին ուղղված իր դիմումը շարունակում է մնալ անպատասխան: Երբ Փաշինյանը ձևակերպում էր հարցը, դահլիճում նստած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պահանջում էին, որ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի խոսափողը անջատելու հրահանգ տա: Սակայն Արփինե Հովհաննիսյանը թույլ տվեց, որ Փաշինյանն ավարտի իր ելույթը, և հայտարարեց, որ ինքն է որոշում վարման կարգը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր