211652_close_icon
views-count4327 դիտում article-date 11:05 06-12-2017

Հունվարի 1-ից հացը, հավանաբար, կթանկանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կա՛մ հա­ցի քաշն են նվազեցնելու, կամ էլ գինն են բարձրացնելու: «Ժողովուրդ» օրա­թերթին հայտնի դարձավ, որ այս ըն­թացքում հացի առաքիչները խանութնե­րի տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գի­նը բարձրացնելու են: Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամի­ջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է դարձել սանիտարական անձնագիրը ունենալը: Եվ այս նոր կար­գի համաձայն՝ սննդամթերք տեղափո­խող փոխադրամիջոցների համար սա­նիտարական անձնագրեր ձեռք բերելու պատճառով ֆինանսական լրացուցիչ ծախսեր են արել: Եվ այդ ծախսերը հետ բերելու նպատակով էլ հացարտադրողները կա՛մ հացն են թանկացնելու, կա՛մ էլ արտադրանքի քաշն են նվազեցնելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր