«Ատլետիկոն» ՉԼ-ի փլեյ-օֆֆ դուրս չգալու պատճառով կկորցնի 30 մլն եվրո
Մադրիդի «Ատլետիկոն» Չեմպիոնների խմբային փուլում գրավեց 3-րդ տեղը և դուրս չեկավ փլեյ-օֆֆ, ինչը կազդի ակումբի եկամուտների վրա:
Այս մրցաշրջանում մադրիդցիները Չեմպիոնների լիգայում վաստակել են ընդամենը 16,2 մլն եվրո. 12,7 մլն եվրո՝ մասնակցության համար, մնացածը՝ վաստակած 7 միավորի:
Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» վաստակել էր մոտ 60 միլիոն եվրո: Նույնիսկ Եվրոպայի Լիգայում հաջող հանդես գալու դեպքում, թիմը բոլոր դեպքերում կկորցնի մոտ 30 մլն եվրո: