7511 դիտում
21:42 06-12-2017
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Վիեննայում մեկնարկել է Հայաստան|ի և Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ Ա Ն մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/12/06/1084039/]Հիշեցնենք[/url], որ մինչ այդ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։
Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Զրուցակիցները քննարկել էին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանը շարունակվել էր մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։ Անդրադարձ էր արվել այսօր երեկոյան նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Նմանատիպ նյութեր
6230 դիտում
17:54 08-12-2017
Վիեննայում կայացել է ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը. քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
5623 դիտում
16:46 18-01-2018
Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
1596 դիտում
12:54 16-07-2022
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում