3719 դիտում
19:50 07-12-2017
ՀՀ ՏԶՆ նախարարությունը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը Հայաստանի մասին տեսահոլովակ են ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գունեղ ու դինամիկ հոլովակը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ: Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ:
Հոլովակը մեր հայրենիքով շրջող զբոսաշրջիկի աչքերով ներկայացնում է հնամենի մի երկիր՝ հարուստ մշակույթով ու պատմությամբ և այդ մասին պատմող լուռ, սակայն խոսուն վկաներով:
Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ:
Հոլովակը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
*Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն զբոսաշրջության բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմինն է:
**Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նպատակներն են աջակցել Լիազոր մարմնին՝ իրականացնելու զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը, ապահովելու համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, ապահովելու հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4660 դիտում
18:18 20-11-2017
ՀՀ ՏԶՆ նախարարությունը ներկայացրել է 2017 թ-ի առաջին 10 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները
3120 դիտում
15:16 25-01-2018
ՀՀ ՏԶՆ նախարարությունը ներկայացրել է 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
694 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»