5233 դիտում
14:38 08-12-2017
ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ
ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ:
Նախարար Նալբանդյանը շնորհավորեց գործընկերոջը Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարարները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակաբար խորացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակությաին փոխանակումների խթանման ուղիները։ Կողմերը կարևորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, իրավապայմանագրային դաշտի ընդլանումը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացումը:
ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Նմանատիպ նյութեր
1167 դիտում
18:40 05-12-2014
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում
954 դիտում
09:09 03-12-2014
Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին
Այս բաժնից
778 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)