29501 դիտում
17:29 11-12-2017
Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են հանգիստ մեքենա ներկրել. արգելքը նրանց չի վերաբերում. Միրումյան
Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել 3-րդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով, 2015-ի հունվարի 1-ին ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ի թիվս այլ բացառությունների, Հայաստանը զուգահեռ ներմուծման արգելքի մասով ստացել է երեք տարի անցումային ժամանակահատված, այսինքն հունվարի 1-ից այդ սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:
Նմանատիպ նյութեր
1100 դիտում
15:11 03-11-2014
Ուկրաինան հոկտեմբերին ԵՄ երկրներից 900 մլն խմ գազ է ներկրել
68362 դիտում
22:20 30-06-2018
Սուքիասյաններին պատկանող ընկերություններից մեկը սկսել է բենզին ներկրել եվրոպական երկրներից. Tert.am
1253 դիտում
19:17 25-09-2014
«Փոփոխությունները միտված են երկրում գործարար միջավայրի բարելավմանը»․ Վախթանգ Միրումյան
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»