2785 դիտում
19:00 11-12-2017
Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել դեսպանի կատարած աշխատանքից և կարևորել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացումը, հատկապես` տնտեսական ոլորտում: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի դերը՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման համատեքստում, հաշվի առնելով նաև Հայաստանի միջոցով Եվրասիական և իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունները:
Դեսպանն ընդգծել է, որ մեր երկրից հեռանում է լավագույն հիշողություններով և վստահեցրել, որ հետագայում ևս կփորձի նպաստել հայ-ռումինական կապերի ամրապնդմանը: Պարոն Վասիլեն նշել է, որ հետևում է ՀՀ կառավարության գործունեությանը, վերջին շրջանում նկատվող տնտեսական հաջողություններին և համոզմունք հայտնել, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա համագործակցության լավ հարթակ դառնալ ԵԱՏՄ-ի և եվրոպական երկրների միջև: Դեսպանի խոսքով` հայկական ապրանքները, հատկապես, գյուղմթերքներն իրենց որակով մեծ հնարավորություններ ունեն մուտք գործելու ռումինական շուկա, ինչի ուղղությամբ իրականացվում է հետևողական աշխատանք:
Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը Սորին Վասիլեին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
18:14 04-05-2018
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
1709 դիտում
16:09 08-07-2020
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր