20875 դիտում
20:31 11-12-2017
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները:
Նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվել և ուսումնասիրվել են քրեական գործերով քննության պլանավորման վիճակը, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների գործերով նախաքննության ժամկետների ձգձգման պատճառները, 2016 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատավճիռները, որոնց արդյունքները քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի այսօրվա նիստում։
Վերոնշյալ թեմաների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնակատար Հ. Ղուկասյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Իսպիրյանը, ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի ավագ քննիչ Գ.Մկրտչյանը:
Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական գործերով քննության պլանավորումը առավել արդյունավետ դարձնելու, քրեական գործերով նախաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն հրավիրելով նշանակվող փորձաքննությունների կատարման ժամկետները կրճատելու ուղղությամբ իրականացվող քայլերի վրա։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
12:58 13-02-2019
Կառավարությունը ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է մշակում
1780 դիտում
21:56 11-10-2024
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի տեսլականն է համարում արագ և որակյալ նախաքննության ապահովումը
Այս բաժնից
952 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
817 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ