5736 դիտում
17:32 14-12-2017
ԳԴՀ-ն 5 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացնում ՀՀ կառավարությանը՝ գյուղապահովագրական համակարգի ներդրման համար
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/ Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով թիվ BMZ-Nr.201266956 վարկային համաձայնագրի» նախագծին:
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես՝ ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը, ապահովել մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը: Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ:
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով թիվ 2016 68 458 դրամաշնորհային համաձայնագրի» նախագիծը:
Ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրմանը՝ նպաստելով տնտեսավարողների շրջանակում կլիմայական ռիսկերից ապահովագրական պաշտպանությանը։ Ըստ համաձայնագրի՝ ծրագրի ֆինանսավորումը ՀՀ և ԳԴՀ նախատեսվում է համամասնական սկզբունքով («pari passu»): Ծրագրի շրջանակում գումարը կտրամադրվի 2 մասնաբաժնով:
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
13:52 14-01-2021
700 հազար եվրոյի դրամաշնորհ կհատկացվի Հայաստանում գյուղապահովագրական համակարգի ներդրման համար
1927 դիտում
15:14 23-12-2020
ԵՄ-ն ՀՀ-ին հատկացնում է հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ COVID-19 դեմ պայքարի շրջանակում
1642 դիտում
11:56 16-12-2020
ԵՄ-ն ՀՀ-ին 9 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»