18437 դիտում
15:09 15-12-2017
«Սևան» ՔԿՀ-ում կալանավորված անձին տեսակցելու եկած քաղաքացու կոշիկների միջից թմրանյութ են հայտնաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2017թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.-ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված, տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին