Իսպանիայում վախճանվել է Եվրոպայի ամենատարեց մարդը
Իսպանիայում 116 տարեկան հասակում վախճանվել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին՝ Անա Վելան: Նա կյանքից հեռացել է Բարսելոնայի ծերանոցներից մեկում:
Վելան ծնվել է Կորդոբայի նահանգի Պուենտե-Խենիլ բնակավայրում: Իր երկարատև կյանքի ընթացքում նա աշխատել է դերձակուհի և խանութի տնօրեն՝ դաստիարակելով 4 երեխա:
Նա ճանաչվել է Եվրոպայի ամենատարեց բնակիչ այս տարվա ապրիլին, երբ 117 տարեկան հասակում մահացավ իտալուհի Էմմա Մորանոն: Վելան աշխարհում ամենատարեցների շարքում երրորդն էր:
Օգոստոսին իսրայելական Հայֆայում 114 տարեկան հասակում մահացավ աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Իսրայել Կրիստալը: