92 տարեկանկում վախճանվել Է Բելգիայի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Ալբերտ Ֆրերը
Դեկտեմբեռրի 3-ին 92 տարեկան հասակում վախճանվել Է բելգիացի միլիարդատեր Ալբերտ Ֆրերը: Այդ մասին հաղորդագրույուն է տարածել միլիարդատիրոջը պատկանող Groupe Bruxelles Lambert (GBL) հոլդինգային ընկերությունը։
Ֆրերը հարստացել Է 1970-ական թվականներին, երբ նա պողպատաձուլական ճյուղի իր ակտիվները վաճառեց պետությանը: Այդ ժամանակվանից ի վեր նա խոշոր ներդրող Է. GBL-ի միջոցով, որը նա ղեկավարել Է մինչեւ 2015 թվականը, նրան բաժիններ Էին պատկանում այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են նավթարդյունահանող Total-ը, ցեմենտ արտադրող LafargeHolcim-ը, ալկոհոլային հսկա Pernod Ricard-ը եւ լյուքս դասի հագուստ արտադրող Burberry-ն:
Ներկայում GBL ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ֆրերի ավագ որդին Է՝ Ժերալդ Ֆրերը: Forbes-ի գնահատմամբ՝ Ֆրերի կարողությունը կազմում Էր 5,8 միլիարդ դոլար։