211652_close_icon
views-count20059 դիտում article-date 21:04 17-12-2017

Սաակաշվիլիի կողմնակիցները Կիևում գրոհով գրավել են Հոկտեմբերյան պալատը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Կիևի կենտրոնում գրոհով վերցրել են Հոկտեմբերյան պալատի շենքը: Ակտիվիստները ջարդել են մուտքի դուռը և հաղթահարել ներսում բարկադավորված ազգային գվարդիայի դիմադրությունը: Իրավապահ մարմինները փորձել են ցուցարարների դեմ կրակմարիչներ կիրառել: Արդյունքում մի քանի հոգի տուժել է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Գրոհի ընթացքում պայթյու հիշեցնող երեք աղմուկ է բարձրացել: Ցուցարարները շենքից դուրս են բերել մի քանի գվարդիականի, որոնք հուզմունքից և կրակմարիչների փոշուց ամբողջությամբ սպիտակ են եղել: Բախումը ոստիկանության հետ սկսվել է այն բանից հետո, երբ Սաակաշվիլին կոչ է արել պալատի շենքում բողոքավորների համակարգող խորհրդի շտաբ ստեղծել: Իրավապահները արգելափակել էին մուտքը, որն էլ բախում էր առաջացրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր